Զարգացման տենդենցներ

Համարվում է, որ եռաչափ մոդելավորումը սկիզբ է առել 20-րդ դարի 60-ական թվականներին (1969թ-ին բացվեց համակարգչային գրաֆիկայով զբաղվող առաջին ընկերությունը):  Չնայաց իր երիտասարդ տարիքին, այս ոլորտը զարգանում էր բավական արագ տեմպերով: Վերլուծաբանների հավաստմամբ, չնայած 2008թ.-ի ճգնաժամին և տնտեսության անկմանը, եռաչափ մոդելավորման արդյունաբերությունը շարունակում է աճել: Վերջին 20 տարիների ընթացքում, Հայաստանում  8ևս  3Դ-մոդելավորման ակտիվ զարգացում է նկատվում: Հայաստանում 3Դ արդյունաբերության զարգացման հիմքը դրվել է անցյալ դարի 90-ական թվականներին, երբ ստեղծվեցին առաջին ընկերությունները, որոնց գործունեությունը սերտորեն առնչվում էր 3Դ մոդելավորման ոլորտի հետ: 20-ամյա գործունեության ընթացքում, հայ մասնագետները, որոնք այս կամ այն չափով օգտագործել են 3Դ մոդելավորումը, կարողացել են իրենց ուրույն տեղը գրավել այդ բնագավառում: Դրա ապացույցը արտասահմանյան կազմակերպությունների ցուցաբերած մեծ հետաքրքրությունն է 3Դ արդյունաբերության հայաստանյան շուկայի նկատմամբ: Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 60 կազմակերպություն, որոնք օգտագործում են եռաչափ մոդելավորումը ինժեներական – կառուցողական և ճարտարապետական ծառայությունների, հեռուստագովազդի, անիմացիաների, խաղերի, կինո և հեռուստաեֆֆեկտների ստեղծման մեջ:
Այսօր Հայաստանում եռաչափ մոդելավորմամբ զբաղվող  ընկերությունների մեծ մասը միավորված է մի ընդհանուր ցանցի մեջ` Հայաստանի եռաչափ մոդելավորողների միության շրջանակներում: Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը ստեղծվել է 2008թ. ապրիլ ամսին, Հայաստանի եռաչափ մոդելավորողների Ասսոցիացիայի, ԻՏՁՄ-ի ևՁԻՀ-ի կողմից: