Կրթություն

Ամբողջ աշխարհում Եռաչափ մոդելավորման սեկտորը զարգացում է ապրում և Հայաստանը բացառություն չէ: Այս սեկտորը համարվում է հեռանկարային Հայաստանի համար, քանի որ նրա առավելություններից մեկն է համարվում համեմատաբար մեծ ավելցուկային առժույթը, ինչը կարող է ապահովել մեծ շահույթ:
Հիմնված լինելով մարդկային ռեսուրսների վրա  սեկտորի անընդհատ զարգացումը ապահովվում է գիտելիքների թարմացմամբ և զարգացմամբ: Այդ իսկ պատճառով հարկավոր է ժամանակ առ ժամանակ  դասընթացների անցկացում, որոնք հանդիսանում են գիտելիքների և հմտությունների հաստատուն զարգացման նախապայման: Հաշվի առնելով այս ամենը` Եռաչափ Մոդելաավորման Միությունը, մեծ ուշադրություն է դարձնում կրթության զարգացմանը Հայաստանում:
Կազմակերպության գործունեության անբաժան մաս են կազմում.
•    Թրեյնինգների կազմակերպումը
•    Ճարտարագիտական կազմակերպությունների և ուսումնական կենտրոնների հետ համագործակցության շրջանակներում ուսումնական ծրագրերի մշակումը
•    Շուկայի զարգացման ուղղությունների և ընկերությունների պահանջների հիման վրա, սեփական հավաստագրման համակարգի մշակումը
•    Ուսումնական  ձեռնարկների մշակումը:

Մենք ներկայացնում ենք խիստ պահանջներ մեր ծրագրերը դասավանդող մասնագետներին, որը մեզ հնարավորություն է տալիս ապահովել գիտելիքների և հմտությունների բարձր որակ: Բացի այդ անցկացվում են պարբերական դասընթացներ դասավանդող անձնակազմի որակավորումը բարձրացնելու համար:  Դասընթացների կազմակերպման հարցում մեզ աջակցում են GITC և EIF` երկու ժամանակակից և դինամիկ կազմակերպությունները տվյալ ոլորտում: