Կրթական համակարգը Հայաստանում


Կրթական համակարգի բարելավումը Հայաստանում

 Հայաստանի 3Դ մոդելավորման միությունը, քաջ գիտակցելով կրթության և հետևաբար բարձրակարգ  մասնագետների կարևորությունը, սերտ համագործակցում է Հայաստանի այնպիսի ԲՈՒՀ-երի հետ, ինչպիսիք են` Հայաստանի ճարտարագիտական համալսարանը, Ամերիկյան համալսարանը: Միությունը նաև համագործակցում է մի շարք միջազգային համալսարանների հետ, օր.` Հռոմի Եվրոպական դիզայնի ինստիտուտը:
ԲՈՒՀ-երի հետ մշակվում են  կրթական որակի բարձրացման և ուսուցման նորագույն մեթոդների ծրագրեր: Կազմակերպությունը նաև բաց է անում լաբորատորիաներ: Ներկայումս Գյումրիում գործում է եռաչափ մոդելավորման ծրագրերի` TechGems, Matrix 3D, 3D MAX Studio, SolidWorks ուսուցման լաբորատորիա: