3Դ մոդելավորման պատմություն

Մի փոքր եռաչափ մոդելավորման մասին

Մենք ընկալում ենք տարածությունը եռաչափ ֆորմատով,  քանի որ ցանկացած օբյեկտ ունի  լայնություն, երկարություն և բարձրություն: Մեզ համար տարածության եռաչափ (3Դ) ընկալումը ամենա օպտիմալ տարբերակն է, այդ պատճառով մենք փորձում ենք ամեն ինչ տեղափոխել եռաչափ հարթություն: Եթե նախկինում, պատկերացնել, թե ինչ տեսք կունենա օբյեկտը, մենք  կարող եինք միայն գծագրի կամ պատկերի միջոցով, ապա ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և համակարգչային եռաչափ մոդելավորման առաջացումը , հեղաշրջում կատարեց այդ ասպարեզում: 3Դ մոդելավորումը,  հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով ծավալուն մոդելներ է ստեղծում, ապահովելով ժամանակա-տարածային անբաժանելիության սկզբունքը, գծագրերի, պատկերների, կամ ցանկացած այլ գրաֆիկական կամ տեքստային ինֆորմացիայի հիման վրա: 3Դ մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել ցանկացած օբյեկտի եռաչափ մոդելը, իրագործելով նույնիսկ ամենահամարձակ մտահաղացումները: 3Դ-ի արդյունավետությունը պայմանավորված է վերարտադրվող օբյեկտի ճշգրտությամբ,  օբյեկտի հատկանիշների և բնույթի վերաբերյալ տեղեկատվության վիզուալ փոխանցման և  արագ ուղղումներ կատարելու հնարավորությամբ: 3Դ մոդելավորումը գործածվում է ճարտարապետական վիզուալիզացիայի, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության, համակարգչային խաղերի,  տպագրության, գիտության, արտադրության և այլ բնագավառներում: