Օրացույց
Արտադրական պրակտիկայի կազմակերպում
2011-10-15 05:01:00
“Եռաչափ մոդելավորման միություն” ԻԱՄ-ն “Երևանի Պետական Ճարտարապետության և Շինարարության Համալսարան” ՊՈԱԿ-ի հետ համատեղ, նպատակ ունենալով նպաստել բարձրակարգ կադրերի պատրաստմանը և ուսանողների գործնական գիտելիքների ձեռքբերմանը, կազմակերպել է “Ջերմագազամատակարարում և օդափոխություն” ամբիոնի (ՋԳՄՕ) երրորդ կուրսի ուսանողների ամառային արտադրական պրակտիկան: Պրակտիկայի երկու շաբաթների ընթացքում ուսանողները այցելել են ջերմամատակարարման, ջերմափոխանակման, օդափոխության, օդի կոնդիցիոնացման բնագավառներում մասնագիտացած ճարտարագիտական ընկերություններ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ձեռք են բերել հետագա պրակտիկ նախագծային և մոնտաժային աշխատանքների ժամանակ անհրաժեշտ գիտելիքներ: Պրակտիկան հնարավորություն է ընձեռնել ուսանողներին հետագայում կողմնորոշվել աշխատանքնային շուկայում, իսկ ընկերությունների ներկայացուցիչներ կազմել պատկերացում ուսանողների ունակությունների մասին:



