Առցանց կրթություն


Ժամանակակից տեխնոլոգիաները պահանջում են և, միևնույն ժամանակ, թույլ են տալիս մասնագետներին անցնել վերապատրաստում այնպես, որ վերակերպման ծախսերը լինեն փոքրագույնը: Այս պարագայում առցաց դասընթացները օգտակար գործիք են հանդիսանում:
Առցաց դասընթացները տարածության վրա դասավանդվող դասընթացներ են, որոնք իրականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և Ինտերնետ ռեսուրսների միջոցով: Տվյալ դեպքում դասավանդողն ու ուսանողը կարող են իրարից բավական հեռու, նույնիսկ տարբեր քաղաքներում կամ երկրներում գտնվել: Նման ուսուցումը անց է կացվում ռեալ ժամանակային ռեժիմում, դասավանդողը իր մոնիտորին տեսնում է ուսանողի կատարած բոլոր գործողությունները, իսկ վերջինս տեսնում է դասավանդողի բոլոր ցուցումները իր մոնիտորի վրա: Ստեղծվում է տպավորություն, որ ուսանողը ներկա է լսարանում:
Դասընթացները անցկացվում են հետևյալ ծրագրերով`
•    Rhinoceros
•    3D MAX Studio
•    SolidWorks
•    Pro / ENGINEERE
•    AutoCAD
•    CoralDRAW
•    Adobe Photoshop
Դասընթացները մատչելի են 2 լեզուներով` անգլերեն,  ռուսերեն, և նախատեսված են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվողների համար: Դասընթացները բաժանված են երեք մակարդակների` սկսնակների համար, առաջատար օգտագործողների  և մասնագետների համար: Այն ուսանողները, ովքեր ուզում են անցնել առաջատար օգատագործողների կամ մասնագետների համար նախատեսված դասընթացները, պետք է նախ անցնեն հարցազրույց, քանի որ այս մակարդակների դասընթացները պահանջում են որոշակի գիտելիքների առկայություն: Դասընթացները ավարտվում են քննությամբ: Քննություն արդյունքների հիման վրա մասնակիցները կստանան դասընթացներին Ավարտման Հավաստագիր , իսկ այն մասնակիցները, որոնք չեն ցանկանում մասնակցել քննական ատեստատավորմանը  կստանան Մասնակցության  Վկայական:
Ուսման կենտրոնը  ամբողջովին սարքավորված է դասընթացների անցկացման համար: Այժմ գործում են 2 ուսման կենտրոններ` Երևանում և Գյումրիում:

Մենք առաջարկում ենք և' որակյալ գիտելիք, և' ընդունելի գին:

Մանրամասն տեղեկությունների համար գրեք training@3dm.am հասցեին: